3ds Max: CorelDRAW-ից օբյեկտի ներմուծում 3ds MAX:


  Բարև Ձեզ: Ես Արթուր Սիմոնյանն եմ, ունեմ ուսումնական կենտրոն և դասավանդում եմ 3ds Max ծրագիրը: Ներկայացնում եմ Ձեզ իմ հեղինակային դասը:

  Այսօրվա դասը շատ պրիմիտիվ է, բայց շատ կարևոր: Այն կհետաքրքրի նրանց, ոնքեր գիտեն CorelDRAW և 3ds Max ծրագրերը:

 CorelDRAW ծրագրով պատրաստած օբյեկտը 3ds Max-ում որպես գծային օբյեկտ (spline)  օգտագործելու համար CorelDRAW-ում նրան պահպանում ենք AI ֆորմատով:

 

Դրա համար տալիս ենք File--Save As հրամանը:

Բացված պատուհանում Save as type ցանկից ընտրում ենք AI-Adobe Illustrator:

Սեղմելով Save կոճակը, նորից բացվում է պատուհան, որի Compatibility ցանկից ընտրում ենք Adobe Illustrator 8.0 կամ դրանից ներքև գտնվող որևէ տարբերակ:

  Այն 3ds Max-ով օգտագործելու համար տալիս ենք File--Import հրամանը:

Բացված պատուհանում ընտրելով AI ֆորմատի մեր ստեղծած ֆայլը, անցնենք նկարում ցույց տված երկու փուլերը՝ դնելով համապատասխան կետերը:


Արդյունքում այն կտեղադրվի որպես գծային մեկ օբյեկտ:

Ինչպես տեսնում ենք օբյեկտի կորությունները հարթ չեն, այսինքն կոտրտված են:

Գծային օբյեկտին հարթեցնելու համար օգտվում ենք Interpolation հատկությունից, ավելացնելով Steps արժեքը: Այդ արժեքը չարաշահել պետք չէ, քանի որ այն ծանրեցնում է օբյեկտին:

Օբյեկտին մակերես և բարձրություն տալու համար կիրառում ենք Extrude մոդիֆիկատորը:

Ահա և վերջ:


Comments: 0