3ds Max: LCD էկրան (թարգմանություն)

Միացրեք եռաչափ զգայնության ռեժիմը՝ 3D Snap և դրեք ցանցի հանդեպ զգայնության դրոշակը՝ Grid Points: TOP դիտման պատուհանում կառուցեք BOX:


Այժմ վերփոխում ենք մեր Box-ին խմբագրման Poly ռեժիմ: Դրա համար կատարեք աջ քլիք նրա վրա և ընտրել Convert to-- Convert to Editable Poly:

Միացրեք անկյունների քայլերով պտտման ռեժիմը կամ սեղմեք  A ստեղնը:

Ընտրեք խմբագրման Edge մակարդակը և սեղմեք Slice Plane կոճակը Edit Geometry ցանկից: Հետո Left պատուհանում պտտեք գիզմոն 90 աստիճան և տեղափոխեք այն -30 X առանցքով: Վերջում ցեղմեք Slice կոճակը:

Անջատել զգայնության ռեժիմները սեղմելով  A և S: Եզրագծերը տեսնելու համար սեղմեք  F4:

Մտեք Polygon մակարդակ, ընտրեք հենց նոր ստացված նեղ և երկար ուղղանկյուն կտորը: Սեղմեք Extrude կոճակի փոքր ուղղանկյան վրա  և դրեք արժեքը 75:

Չհանելով ակտիվությունը տեղափոխվեք Left պատուհան և Move գործիքով տեղափոխեք փոքր ինչ աջ:

Նորից սեղմեք Extrude կոճակի փոքր ուղղանկյան վրա, դրեք արժեքը 5 և երեք անգամ սեղմեք Apply և OK:

Սեղմեք Window/Crossing Selection կոճակը կամ տվեք  Edit-Selection Region-Window  հրամանը: Մտեք Edge մակարդակ և նշեք երեք կենտրոնական եզրերը:  Դրանց տեղափոխեք դեպի աջ:


Պասիվացրեք  Window/Crossing Selection ռեժիմը կամ տվեք  Edit-Selection Region-Crossing հրամանը: CTRL ստեղնը սեղմած նշեք ներքին փոքր չորս եզրերը և վերացրեք դրանց սեղմելով Remove կոճակը:

Սեղմելով Remove ջնջեք նաև կենտրոնի մեծ եզրը:

Մտեք Polygon մակարդակ և ընտրեք ջնջման արդյունքում ստացված մեծ կտորը և կիրառեք Extrude 5 արժեքով

Left պատուհանում մաքրեք ստացված եզրերը Remove կոճակով:

Այժմ մտեք Vertex մակարդակ և մաքրեք երկու անպետք գագաթներին սեղմելով Remove կոճակը:

Իսկ այժմ սկսենք էկրանի կառուցումը:

Մտեք Polygon մակարդակ, մշեք նոր ստացված և առաջ եկած կտորը: Սեղմեք Bevel կոճոկի փոքր ուղղանկյան վրա և Height դաշտում դրեք 5, իսկ Outline Amount դաշտում՝ 60:

Ստացվում է մեծ կտոր: Անցնելով Left պատուհան տեղափոխեք այդ կտորը մի փոքր աջ X առանցքով

Էկրանը հաստացնելու համար սեղմեք Extrude 10 արժեքով: Չհանելով ակտիվությունը սեղմեք Inset  կոճակի փոքր ուղղանկյունը և դրեք 10:

Չհանելով ակտիվությունը սեղմեք Bevel կոճակի փոքր ուղղանկյունը և երկու դաշտերում էլ դրեք -5:

ՎԵՐՋ: