3ds Max: Ռելիեֆի ստեղծում Photoshop ծրագրի օգնությամբ:


  Բարև Ձեզ: Ես Արթուր Սիմոնյանն եմ, ունեմ ուսումնական կենտրոն և դասավանդում եմ 3ds Max ծրագիրը: Ներկայացնում եմ Ձեզ իմ հեղինակային դասը:

  Դասը նախատեսված է սկսնակների համար: Պատրաստենք 3ds Max ծրագրով ռելիեֆ Photoshop ծրագրի օգնությամբ: Դրա համար Photoshop ծրագրով բացենք նոր դատարկ նկար տալով File—New հրամանը և դնենք հետևյալ պարամետրերը՝ Whith=20, Height=15, Resolution=72 pixels/inch:

  Ամբողջ տարածքը ներկենք սև գույնով: Սեղմենք D ստեղնը, որպեսզի ավտոմատ ընտրվի դիմացի գույնը սև և ներկելու համար սեղմենք Alt+Backspace ստեղները: Վերցնենք Brush գործիքը, կատարենք աջ քլիք և ընտրենք փափուկ եզրերով գլխիկ մոտավորապես 150 px. չափով:

  Որպեսզի վրձինը ներկի սպիտակ, սեղմենք X ստեղնը: Կատարենք մի քանի քլիք սև ֆոնի վրա մոտավորապես ինչպես նկարում է:

  Հետո ստեղծենք նոր շերտ (Layer) տալով Layer=New=Layer հրամանը:

  Այդ դատարկ շերտի վրա կիրառենք Filter=Render=Clouds ֆիլտրը:

  Layers պալիտրայում փոխենք այդ շերտի գունային խառնուրդը դնելով Screen:

  Պահպանեք նկարը և բացեք 3ds Max ծրագիրը: Ստեղծենք Plane:

  Հետո մտնելով Modify դնում ենք հետևյալ պարամետրերը՝ Length=300, Width=400, Length Segs=100, Width Segs=100:

  Որպեսզի ըստ մեր ստեղծած նկարի երանգների Plane-ի մակերեսը դեֆորմացվի, այսինքն բաց երանգները դեպի վեր, իսկ մուգ երանգները ներքև, պետք է կիրառել Displace մոդիֆիկատորը և սեղմելով Bitmap-ի None կոճակը ընտրենք մեր նկարին:

  Վերջում դնենք Displace մոդիֆիկատորի Strength պարամետրը՝ 50:

  Այս դասն էլ ավարտվեց:

  Հարգանքներով՝ Արթուր Սիմոնյան:


Comments: 0