3ds Max: Սեղանի սփռոց Surface մոդիֆիկատորով:


  Բարև Ձեզ: Ես Արթուր Սիմոնյանն եմ, ունեմ ուսումնական կենտրոն և դասավանդում եմ 3ds Max ծրագիրը: Ներկայացնում եմ Ձեզ իմ հեղինակային դասը:

  Դասը նախատեսված է սկսնակների համար: Այսօր կպատրաստենք գծային օբյեկտներով կլոր սեղանի սփռոց: Դրա համար կառուցենք բազմանկյուն՝ NGon հետևյալ պարամետրերով` Radius-80 , Sides-10 և դնենք Circular դրոշակը: Circular դրոշակը դնում ենք, որպեսզի բազմանկյունը դառնա շրջան:

  Պարամետրերը դնում են Modify մտնելուց հետո:

  Կատարենք աջ քլիք արդեն շրջան դարձած բազմանկյան վրա և կոտրենք նրան Convert To--Convert To Editable Spline հրամանով

  Քանի որ այս բազմանկյունը պետք է հանդիսանա սփռոցի ներքևի մասը (այսինքն հատումը), ապա այն պետք է լինի ալիքանման շրջան: Դրա համար գնալով Modify, մտնում ենք vertex խմբագրման մակարդակ, նշում բոլոր գագաթները՝ Ctrl+A և բացելով Selection ցանկը դնում ենք Lock Handles դրոշակը: (Lock Handles դրոշակը ժամանակավորապես կապում է միաժամանակ ակտիվ գագաթների կորության բռնակնորը):

  Իսկ հիմա մկնիկով շարժենք որևէ գագաթի բռնակի կանաչ գլխիկը: Հրաշալի է` ալիքանման կորությունները պատրաստ են: Կարող եք մի փոքր հանգստանալ կամ հյութ խմել, քանի որ պարբերաբար հանգիստը կարևոր է թե սովորելիս և թե աշխատելիս::

  Սեզանի կլոր հարթությունը ստանալու համար նորից կառուցենք NGon նույն պարամետրերով, բայց Radius-60: Նշենք ալիքանման շրջանը, մտնենք Modify--Geometry, դնենք Reorient դրոշակը, սեղմենք Atach և քլիք անենք նոր ստեղծած շրջանի վրա, որպեսզի այն կցվի մեր օբյեկտին:

  Այժմ մտնենք խմբագրման Spline մակարդակ (կամ սեղմեք 3), նշելով շրջանին այն բարձրացնենք Z առանցքով դեպի վեր 60 միավոր` Z=60:

  Ստանանք շրջանի փոքր կրկնօրնակը, դրա համար ընտրենք Select and Uniform Scale գործիքը (կամ սեղմեք R) և Shift ստեղնը սեղմած շարժենք դեպի կենտրոն:



  Մակերես ստանալու համար մեզ հարկավոր են այս երեք փակ կորերը իրար կապող ուղիղ գծեր: Դրա համար ընտրում ենք Cross Section գործիքը և հերթով քլիք անում մեր կորերի վրա` 1-ալիքաձև շրջան, 2-վերևում գտնվող մեծ շրջան, 3- վերևում գտնվող փոքր շրջան:

  Որպեսզի մակերեսը վերևում փոքր շրջանի մասում բաց չլինի, ապա ջնջում ենք այն, հետո մտնում Vertex խմբագրման մակարդակ, նշում ուղիղ գծերի վերջին գագաթներին և սեղմելով Fuse բոլորը կդիրքավորվեն կենտրոնում:

  Մակերես ստանալու համար կիրառենք Surface մոդիֆիկատորը և դնենք Steps=20:

  Ահա և վերջ: Դասը շատ պրիմիտիվ էր, բայց ուսուցողական:

  Հարգանքներով Արթուր Սիմոնյան:


Comments: 1
  • #1

    Diana (Sunday, 08 April 2018 16:37)

    Shat usucoxakan das e.