3ds Max: Բաժակ Editable Mesh խմբագրման ռեժիմով


Բարև Ձեզ:

   Ես Արթուր Սիմոնյանն եմ, ունեմ ուսումնական կենտրոն և դասավանդում եմ 3ds Max ծրագիրը: Ներկայացնում եմ Ձեզ իմ հեղինակային հերթական դասը:

Այս դասին մենք միասին կփորձենք պատրաստել բաժակ Editable Mesh խմբագրման մակարդակով: Նմանատիպ դասեր համացանցում կարելի է հանդիպել: Իհարկե, այն ավելի հեշտ կլինի ստեղծել  Editable Poly խմբագրման ռեժիմով, բայց այսօր կանենք դա  Editable Mesh-ով, որպեսզի հաջորդ դասերից մեկում նույն բաժակը պատրաստենք  Editable Poly-ով  և կատարենք համեմատություններ:

Կառուցեք գլան հետևյալ պարամետրերով՝ Radius 60, Heigh 13, Height Segm 1, Cap Segm 2, Sides 18: Որպեսզի եզրագծերը երևան, սեղմեք F4 ստեղնը:

Վերափոխենք  (ջարդենք) օբյեկտը  Mesh տեսակի: Դրա համար կատարեք աջ քլիք նրա վրա և ընտրեք Convert To --Convert To Editable Mesh:

Մտնելով խմբագրման Vertex մակարդակը, նշեք ներքին շրջան կազմող հիմնակետերը և
Select and Non-uniform Scale գործիքով (կամ սեղմեք R ստեղնը) տեղափոխեք դեպի դուրս:

Տեղափոխվենք Polygon մակարդակ և նշենք կտորներն այնպես, ինչպես նկարում է:

Նշվածներին դեպի վեր աճ տալու համար սեղմեք  Extrude կոճակը 100 միավորով:

Կրկնեք  Extrude հրամանը արդեն  10 միավորով:

Բաժակի բռնակը ստեղծելու համար պետք է կատարել կտրումներ: Դրա համար տեղափոխվեք Polygon մակարդակ և ընտրելով Cut կոճակը կատարեք չորս կտրում, ինչպես նկարում է:

Նշեք նոր ստեղծված փոքր կտորներից վերևինը, սեխմեք Extrude կոճակը և աճեցրեք մոտավորապես ինչպես նկարում է:

Պտտեք այն Front դիտման պատուհանում, հարկ եղած դեպքում մտեք Vertex մակարդակ և դիրքավորեք գագաթները: Կրկնեք այս քայլերն այնքան, որ ստացվի նկարի նման:

Ջնջեք երկրորդ կտորը:

Միացնելով 3D Snap զգայնության ռեժիմը (կամ սեղմեք S ստեղնը)  և դնելով  Vertex դրոշակը, մկնիկով քաշեք բռնակի վերջին չորս գագաթները մեր ջնջած կտորի գագաթների վրա:

Այժմ պետք է բռնակի այս չորս գագաթները միացնել մեր ջնջած կտորի չորս գագաթների հետ: Դրա համար  նշեք երկու գագաթները ինչպես նկարում է  և  գալով ց բաժին սեղմեք  Selected կոճակը: Նույնը կատարեք մնացած գագաթների հետ:

Բաժակին կիրառեք MeshSmooth հարթեցնող մոդիֆիկատորը: Ինչպես տեսնում եք կա ՊՐՈԲԼԵՄ:

Դրա համար պետք է տեղփոխվել Polygon մակարդակ, նշել բռնակի վերջին կտորը և ջնջել: Ջնջելուց  հետո նորից կատարեք գագաթների միացումը վերը նշված եղանակով, քանի որ դրանք չէին միացել իրար, որովհետև բռնակի վերջին կտորը չէր ջնջվել: Սրանից կարելի է եզրակացնել, որ մակերեսը մեկ այլ մակերեսին կմիանա միայն բաց գագաթներով:

Ինչպես տեսնում եք կա փոքր պրոբլեմ:

Կատարեք կտրումներ ինչպես նկարում է ցուցադրվում: Դրանով տալիս ենք ամրություն:

MeshSmooth մոդիֆիկատորի Iterations-ը դնել 3:

Ահա և ՎԵՐՋ: