3ds Max: Splines. Ատամնանիվի պատրաստում գծային օբյեկտներով


    Բարև Ձեզ:

    Այսօր ուզում եմ դասը նվիրել սկսնակներին: Գծային օբյեկտների միջոցով ստեղծենք ատամնանիվ: Դրա համար կառուցենք բազմանկյուն՝ NGon հետևյալ պարամետրերով` Radius-100 , Sides-12 և դրեք Circular դրոշակը: 

    Պարամետրերը դնում են Modify մտնելուց հետո:

    Կատարեք աջ քլիք արդեն շրջան դարձած բազմանկյան վրա և կոտրեք նրան Convert To--Convert To Editable Spline հրամանով:

    Մտեք vertex խմբագրման մակարդակ, նշեք բոլոր գագաթները՝ Ctrl+A և սեղմելով Geometry բաժնի Break կոճակը ստացեք բացվածքներ:

    Տեղափոխվեք Top դիտման պատուհան, մտեք Segment խմբագրման մակարդակ, նշեք արդեն առանձնացված սեգմենտները ինչպես նկարում է:

    Ընտրեք Select and Uniform Scale գործիքը (կամ սեղմեք R) և դեֆորմացրեք դեպի կենտրոն նշված սեգմենտները:

    Մտեք Vertex խմբագրման մակարդակ և ընտրելով Connect կոճակը, մկնիկը քաշելով իրար մոտ գտնվող բաց գագաթները կապեք նոր գծերով:



    Ահա արդյունքը...

    Հետո կառուցեք փոքր շրջան՝ Circle: Նշեք ատամնանիվը, մտեք Modify--Geometry, դրեք Reorient դրոշակը, սեղմեք Atach և քլիք արեք շրջանի վրա, որպեսզի այն կցվի ատամնանիվին:

    Ծավալ ստանալու համար կիրառեք Extrude մոդիֆիկատորը և դրեք Amount-20:

    Ահա և վերջ:

   Հարգանքներով Արթուր Սիմոնյան:


Comments: 0