3ds Max: Գնդակի ստեղծման ԱԼՏԵՐՆԱՏԻՎ տարբերակ քաշերով:


  Բարև Ձեզ: Ես Արթուր Սիմոնյանն եմ, ունեմ ուսումնական կենտրոն և դասավանդում եմ 3ds Max ծրագիրը: Ներկայացնում եմ Ձեզ իմ հեղինակային դասը:

  Պատրաստենք վոլեյբոլի գնդակ ոչ դրադիցիոն, այսինքն ալտերնատիվ եղանակով: Դա կանենք քաշերի միջոցով: Ամեն դեպքում կաշխատենք հնարավորինս նմանեցնել, որի արդյունքում Դուք կսովորեք նաև մոդելավորման հետ համատեղել գագաթների քաշերը:

   Եկեք սկսենք: Կառուցենք Box հետևյալ պարամետրերով՝ Length=50, Width=50, Height=50, Length Segs:=6, Width Segs:=6, Height Segs:=6:

  Կիրառենք զուգահեռանիստի վրա Spherify մոդիֆիկատորը և դնենք Percent=100: Դրա արդյունքում մեր օբյեկտը կդառնա գնդի նման: Հարց է առաջանում: Ինչու միանգամից գունդ չկառուցեցինք: Սովորական գնդի (Sphere) գեոմետրիան, այսինքն ստրուկտուրան հարմար չի տվյալ դեպքում, իսկ այս տարբերակով արդեն ուրվագծվում են գնդակի կարերի եզրերը:

  Օբյեկտին վերափոխենք Poly տեսակի, դրա համար կատարենք աջ քլիք նրա վրա և Convert To--Convert To Editable Poly:

  Մտնենք խմբագրման Polygon մակարդակ (կամ սեղմեք 4) և նշենք գնդակի առաջին կտորի պոլիգոնները ինչպես նկարում է:

  Հիմա աճեցնենք նշված պոլիգոններին իրենց ուղղություններով դեպի դուրս: Դրա համար բացենք Edit Polygons ցանկը և սեղմենք Extrude հրամանի փոքր կոճակը: Դնենք պարամետրերը հետևյալ կերպ՝ աճի տեսակը--Local Normal, իսկ աճի չափը՝ 0.8:

  Հետո նշենք գնդակի հարևան մյուս կտորին, ինչպես նկարում է

  Նույն հրամանը նույն պարամետրերով կրկնելու համար բացենք Edit Geometry ցանկը և սեղմենք Repeat Last կոճակը:

  Կրկնել այս գործոզությունները գնդակի մնացած կտորների վրա:

  Գործողություններից հետո տեսքը պետք է լինի այսպես.

  Օբյեկտը հարթեցնելու համար նրան կիրառենք TurboSmooth մոդիֆիկատորը Iterations=2 պարամետրով:

  Ինչպես տեսնում ենք անկյունները շուտ են կլորանում: Դրա համար նրանց պետք է տալ քաշ, որպեսզի հարթեցնելուց հետո քիչ հեռանան իրենց նախքին դիրքից: Գագաթների քաշի համար մտնենք Vertex խմբագրման մակարդակ և նշենք գնդակի կտորների անկյունների վերտեքսներին: Հետո բացենք Edit Vertices ցանկը և Weight պարամետռը դնել 30:

  Արդյունքը հարթեցնելուց հետո կլինի այսպես ոչ լիարժեք: (Որպեսզի նոր ստեղծվող գեոմետրիան դիտելիս չխանգարի՝ դնենք Isoline Display դրոշակը):

  Նշենք միջանկյալ գագաթներին, ինչպես նկարում է և դնենք նրանց քաշը՝ Weight=10:

  Եթե լավ չի ստացվում, ապա փորձեք քաշերի արժեքները փոփոխել, քանի որ սա ալտերնատիվ տարբերակ է...

  Այս դասն էլ ավարտվեց:

  Հարգանքներով՝ Արթուր Սիմոնյան:


Comments: 0