3ds Max: Տերև Surface մոդիֆիկատորով:


  Բարև Ձեզ: Ես Արթուր Սիմոնյանն եմ, ունեմ ուսումնական կենտրոն և դասավանդում եմ 3ds Max ծրագիրը: Ներկայացնում եմ Ձեզ իմ հեղինակային դասը: Պատրաստենք բույս, որը հիմնականում բաղկացած է տերևներից: Դասը նախատեսված է սկսնակների համար:

   Սկզբից պատրաստենք մեկ տերևը: Ակտիվացնենք Top դիտման պատուհանը: Ընտրենք Line գործիքը և կառուցենք 3 կոր միանման գագաթների քանակով` տվյալ դեպքում վեց:

  Միացնենք այդ երեք կորերին դարձնելով մեկ օբյեկտ: Դրա համար նշենք կորերից մեկը, բացենք Geometry ցանկը, սեղմենք Attach հրամանը և նշենք մնացած երկու կորերին:

  Մտնելով Vertex խմբագրման մակարդակ նշենք բոլոր գագաթներին (Ctrl+A), կատարենք աջ քլիք և փոխենք նրանց տեսակը Smooth:

  Արդյունքում կստացվի այսպես…

  Նշենք ձախ կողմի երեք գագաթները և նրանց դիրքավորենք մեկ դիրքում սեղմելով Fuse կոճակը: (Հուսով եմ գիտեք, որ երեք կամ ավել բաց գագաթներ չեն կարող իրար միանալ և դառնալ մեկ գագաթ: Կմիանան միայն երկու բաց գագաթները:) Հետո նույնը կատարենք աջ կողմի գագաթների հետ:

  Միացնենք կառչման (մագնիս) ռեժիմը սեղմելով S ստեղնը կամ համապատասխան կոճակը: Հետո կատարենք աջ քլիք կառչման կոճակի վրա և դնենք Vertex դրոշակը: Այնուհետև կառուցենք չորս հատող կորեր Greate Line հրամանով:

  Ահա արդյունքը Prespective դիտման պատուհանում

  Շարժելով գագաթները մեր օբյեկտին տանք տերևի տեսք:

  Նշենք տերևի կենտրոնի չորս գագաթները և կատարելով աջ քլիք փոխենք դրանց տեսակը Bezier Corner:

  Փոխենք այդ գագաթների բռնակների ուղղությունները դեպի վեր, ինչպես նկարում է:

  Կիրառենք Surface մոդիֆիկատորը մակերես ստանաlու համար, իսկ հետո կիրառենք Shell մոդիֆիկատորը հաստություն տալու համար:

  Բույսի տեսք տալու համար դիրքավորեք օբյեկտի պիվոտը և օգտվեք ToolsArray հրամանից…

  Դասն  ավարտվեց:

  Հարգանքներով՝ Արթուր Սիմոնյան:


Comments: 0